Logo

Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:34 / 24.07.2022• Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում՝ 81-64 հաշվով առավելության հասնելով Ջիբրալթարի նկատմամբ:

Հայաստանի թիմում ամենաարդյունավետը Գոռ Սիմոնյանն էր, որը վաստակեց 17 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում:

Ջիբրալթար - Հայաստան հանդիպման ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել Արայիկ Գևորգյանը, հայտնում է ՀԲՖ-ի պաշտոնական կայքը: Արայիկը վաստակել է 17 միավոր, 5 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանը երկրորդ հանդիպումն անցկացնելու է հուլիսի 26-ին: Մրցակիցը Մոլդովան է:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ