Ինդոնեզիայում, Ճապոնիայում և Ֆիլիպիններում շարունակվող բասկետբոլի աշխարհի առաջնությունում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները։
Սերբիայի հավաքականը 87-68 հաշվով առավելության հասավ Լիտվայի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մինչև այս խաղը անպարտելի մնացած լիտվացիները հաղթեցին միայն առաջին քառորդում, սակայն հետագայում չկարողացան զարգացնել հաջողությունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը 100-63 հաշվով վստահ հաղթանակ տարավ Իտալիայի նկատմամբ։ Իտալացիները միայն չորրորդ քառորդում կարողացան առավելության հասնել ԱՄՆ-ի նկատմամբ, սակայն դա բավարար չէր ամբողջ խաղը հաղթելու համար։
Քառորդ եզրափակիչի մյուս երկու խաղերը կկայանան սեպտեմբերի 6-ին։ Գերմանիան կմրցի Լատվիայի հետ, իսկ այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում ուժերը կչափի ԱՄՆ-ի հետ։ Եզրափակիչի համար պայքարում էլ Սերբիայի մրցակիցը կորոշվի Կանադա - Սլովենիա խաղում։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն Իսպանիայի հավաքականն է, որն այս առաջնությունում չէր հաղթահարել խմբային փուլի արգելքը:


