Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը Լոնդոնում ընկերական հանդիպում է անցկացրել Գերմանիայի թիմի հետ և առավելության հասել 92-88 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Լոս Անջելես Լեյքերսի» ներկայացուցիչ, NBA-ի քառակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 20 միավոր, կատարել է 6 ռեբաունդ և 4 ասիստ: Սա ԱՄՆ-ի հավաքականի վերջին ընկերական հանդիպումն էր 33-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ: Dream team-ը Փարիզ-2024-ի մեկնարկից առաջ 5 ընկերական հանդիպում է անցկացրել ու տարել է նույնքան հաղթանակ:
ԱՄՆ-ի հավաքականն Օլիմպիական խաղերում ընդգրկված է C խմբում, որտեղ մրցելու է Սերբիայի, Հարավային Սուդանի ու Պորետո Ռիկոյի թիմերի դեմ: Գերմանիայի հավաքականը B խմբում ուժերը չափելու է Ճապոնիայի, Բրազիլիայի ու Ֆրանսիայի թիմերի հետ:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը մեկնարկելու են հուլիսի 26-ին և ավարտվելու են օգոստոսի 11-ին:


