Կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի տարվա ամփոփիչ ժողովը ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ներկայացրել է տարվա հաշվետվությունը: Օրակարգային հարցերում քննարկվել են նաև 2024 թվականի ծրագրերը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը կարևորել է ոչ միայն միջազգային ասպարեզում թիմերի մասնակցությամբ հանդիպումները, այլ նաև տեղական առաջնությունները։ Նա նաև նշել է, որ խաղերին զուգահեռ շարունակվելու են մրցավարների և մարզիչների որակավորումը բարձրացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքները։
2024 թվականին ֆեդերացիան աշխատելու է ծանրաբեռնված ռեժիմով։
Արթուր Նազարյանի խոսքով՝ 2024 թվականը խոստանում է լինել ամենահագեցածը հայկական բասկետբոլի պատմության մեջ: Հայաստանի միանգամից 7 հավաքականներ պատրաստվում են մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնությունների: Հայաստանը հավաքականների մասնակցության քանակով գալիք տարի լինելու է Եվրոպայի 35 երկրների թվում:


