Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում է անցկացրել Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականը փետրվարի 25-ին 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի երկրորդ տուրում կընդունի Ալբանիայի ազգային թիմին, խաղը նույնպես կանցկացվի Մարզահամերգային համալիրում և կմեկնարկի ժամը 18:00-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ռեքս Քալամյանի գլխավորած հավաքականն ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլի առաջին խաղում Վիեննայում 91-106 հաշվով պարտվել էր Ավստրիայի թիմին:
Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն


