Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում մասնակցել է 3x3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, հայտնում է ՀԲՖ-ի պաշտոնական կայքը։
Հայաստանի հավաքականը պարտվել է բոլոր չորս խաղերում` զիջելով Ադրբեջանի, Կիպրոսի, Ալբանիայի և Կոսովոյի թիմերին։
Հայաստանի հավաքականը հանդես է եկել Արեգ Վաթյանի գլխավորությամբ Մ19 բասկետբոլիստներով։ Այս մրցաշարին մասնակցելու շնորհիվ բասկետբոլի Հայաստանի հավաքականը վարկանիշային առաջին միավորներն է վաստակել։
Նախորդ անգամ Հայաստանն ընտրական փուլի հանդիպումներին մասնակցել էր 2014 թվականին։