Բասկետբոլի աղջիկների մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը մեկնել է Անդորրա, որտեղ հուլիսի 18-23-ը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը ներկայացրել է հայտացուցակը:
- Սեդա Գաբրիելյան
- Էմիլի Շաբանի
- Ջիաննա Կեկլիկյան
- Էլեն Խաչատրյան
- Ջովաննա Գասպարյան
- Լիլիթ Գևորկովա
- Մերի Ոսկանյան
- Ալինա Բարսամ
- Սարինե Դերդերյան
- Անիելա Հավանճյան
- Մեղրի Ասատուր
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: