Բասկետբոլի մինչև 18 տարեկանների Հայաստանի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 29-ին: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ առաջնությանը կմասնակցի 6 թիմ:
Մրցաշարը կանցկացվի շրջանաձև համակարգով. թիմերը կպայքարեն չեմպիոնի կոչման համար՝ խաղալով տուն-դուրս տարբերակով: Այնուհետև այդ 2 շրջանների արդյունքների հիման վրա ակումբները հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:
Առաջնությանը կմասնակցեն «Ֆոքսիսը», «Ուրարտուն», «Հատիսը», «Կիլիկիան», «Իգլս Ակադեմիան» և «Արթիկը»։
Հանդիպումները կանցկացվեն Շենգավիթի, ԵՊՀ-ի, Արթիկի մարզադահլիճներում և Խուլերի մշակույթի ու սպորտի պալատի դահլիճում։
Հայաստանի Մ18 առաջնության առաջին խաղում «Իգլս Ակադեմիան» կմրցի «Ուրարտուի» հետ: Հանդիպումը կկայանա
սեպտեմբերի 29-ին՝ ժամը 21:30-ին:


