Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Սևակ Քեթենջյանը, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Քեթենջյանը Բեյրութի Հ․Մ․Ը․Մ․-ի նախկին բասկետբոլիստ է: Այդ ակումբի կազմում 2018 թվականին դարձել է Լիբանանի չեմպիոն և գավաթակիր: Քեթենջյանը 2022-2023թթ. եղել է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Զորիկ Իսաջանի օգնականը:
Հայ մասնագետը նախորդ տարի մասնակցել է ՖԻԲԱ-ի Եվրոպայի մարզչական վկայականի հատուկ ծրագրին։
Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի Մ18 հավաքականը հուլիսի 23-28-ն Ալբանիայում կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:
Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն


