Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը տնային Եվրոպայի առաջնությանն ընդառաջ հայտարարել է ևս մեկ նորեկի մասին:
Կանադայի Edge School Prep Basketball թիմում հանդես եկող 17-ամյա Խավիեր Քիլիսլյանը համալրել է հավաքականի կազմը: Նա Լոս Անջելեսում մասնակցել էր Կոստա Ռիկայի թիմի դեմ Հայաստանի ազգային հավաքականի ընկերական խաղերին:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք ստուգատեսում Հայաստանի Մ20 հավաքականի մրցակիցները կլինեն Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի թիմերը:


