Կանանց մինչև 16 տարեկանների Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը 119 միավորի առավելությամբ հաղթել է Պանամայի հասակակիցների թիմին` 131-12։
Ամերիկուհիները մրցաշարի բոլոր խաղերում հաղթել են խոշոր հաշվով։ Խմբային փուլում նրանք հաղթել են նաև Վենեսուելային (113-52), Պուերտո Ռիկոյին (138-38) և Արգենտինային (101-46)։
Եզրափակիչի ուղեգիրն ԱՄՆ-ը կվիճարկի Մեքսիկայի հավաքականի հետ։
Կանանց Ամերիկայի Մ16 գավաթ, քառորդ եզրափակիչ
ԱՄՆ - Պանամա` 131-12 (48-2, 28-6, 30-4, 25-0)
📹 Highlights from 🇺🇸 #USABWU16's historic 131-12 win over 🇵🇦 Panama - the largest margin of victory in #U16AmeriCupW history! pic.twitter.com/kQoiKBD98m
— USABJNT (@usabjnt) June 20, 2025


