Logo

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարի տպավորիչ նվաճումը

20:17 / 20.03.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու» ակումբում, տպավորիչ նվաճման է հասել, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

20 խաղում վաստակել է ռեկորդային 437 միավոր՝ դառնալով Հունաստանի կանոնավոր առաջնության պատմության ամենաշատ միավոր վաստակած խաղացողը։ Մանուչարյանը յուրաքանչյուր խաղում միջինում վաստակում է 22 միավոր:

«Օլիմպիակոս Վոլուն» ընդամենը մեկ միավորի պատճառով չի կարողացել դուրս գալ առաջնության փլեյ-օֆֆ փուլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ