Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում կայացավ բասկյան հերթական դերբին. «Ռեալ Սոսյեդադն» ու Բիլբաոյի «Աթլետիկը» չբացեցին հաշիվը` 0-0։
Սան Սեբաստիանում կայացած հանդիպմանը «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակից կրկին բացակայում էր Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն ապաքինվում է վնասվածքից։
«Աթլետիկը» 61 միավորով չորրորդն է, «Ռեալ Սոսյեդադը»` 43 միավորով 11-րդը։
Իսպանիայի Լա լիգա, 34-րդ տուր
«Ռեալ Սոսյեդադ» - «Աթլետիկ»` 0-0
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։