NBA-ի Բոլոր աստղերի հանդիպման 6-ակի մասնակից, «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» բասկետբոլիստ Ջիմի Բաթլերը, թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասն ԱՄՆ-ում ներկա են եղել Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծննդյան տարեդարձի խնջույքին:
Վերջերս ավարտվել է 32-ամյա Պոգբայի որակազրկման ժամկետը: Դեռևս հայտնի չէ, թե որ ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆրանսիացին:



