Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Batumi Municipality Cup-2023 մրցաշարին մասնակցում են 43 հայ շախմատիստներ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Չորս մրցափուլից հետո A խմբում միանձնյա առաջատարն է Էրիկ Հակոբյանը, որը վաստակել է 3.5 միավոր։ Հակոբյանը հուլիսի 5-ին ոչ-ոքի է գրանցել մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող միջազգային գրոսմայստեր, վրացի Գիգա Կուպարաձեի հետ:
A խմբում առաջատարների շարքում են նաև 3 միավոր վաստակած Սարգիս Մանուկյանը և Հայկ Երիցյանը։
B խմբում առաջատարների թվում է Էդգար Հայրապետյանը, որը հավաքել է 3.5 միավոր:
C խմբի առաջատարներից է 10-ամյա Գոռ Դաբաղյանը, որն ունի է 3.5 միավոր:
Մինչև 12 տարեկանների պայքարում առաջատարը Մարկ Գևորգյանն է, որը հաղթել է անցկացրած չորս պարտիաներում:


