Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը մեկնաբանել է ԱԱ-2027-ի վիճակահանության արդյունքները:
«Մենք շատ ոգևորված ենք աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլին մասնակցելու համար։
Հայտնվել ենք Ավստրիայի և Ալբանիայի հետ նույն խմբում։ Նրանք բավականին ուժեղ մրցակիցներ են: Ավելի մանրամասն կուսումնասիրենք նրանց խաղը և ամեն ինչ կանենք՝ հաջողության հասնելու համար։
Տարիներ շարունակ պատրաստվել ենք այս խաղերին, և սա մեր հնարավորությունն է ցույց տալու, թե որքան ենք զարգացել որպես թիմ և որպես երկիր։ Անհամբերությամբ սպասում ենք այդ դիմակայություններին:
Շնորհակալություն մեր երկրպագուներին և հովանավորներին աջակցության համար»,- ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Ռեքս Քալամյանը։
Հիշեցնենք, որ 2027թ․ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլը կմեկնարկի 2024 թվականի փետրվարին։ Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025թ․ հունիսին:


