«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն:
Ինչպես հաղորդում է Sport1-ը, գերմանական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 130 մլն եվրո, ներառյալ՝ հավելավճարները:
Հավերցի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն ու «Բարսելոնան»: Հաղորդվում է, որ «Ռեալը» և «Յուվենտուսը» դուրս են եկել այս պայքարից խաղացողի համար պահանջվող շատ մեծ գումարի պատճառով:
«Բավարիայի» ղեկավարությունը նույնպես կասկածներ ունի, որ Հավերցն արժանի է այդպիսի արժեքի: Մյունխենյան ակումբում վստահ չեն, որ նա կկարողանա հարմարվել թիմի խաղաոճին: Իսկ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Հավերցի տաղանդի մեծ երկրպագուն է և պայքարում է այս գործարքի իրականացման համար:
Սակայն «Բավարիայում» որոշել են, որ 130 մլն եվրոն չափազանց շատ է Հավերցի տրանսֆերի դիմաց վճարելու համար: Եթե «Բայերը» շարունակի պահանջել հենց այդքան գումար, ապա «Բավարիան» նույնպես դուրս կգա մրցավազքից:
Հավերցը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 22 անգամ, խփել 6 գոլ ու կատարել 5 արդյունավետ փոխանցում:
3 հարձակվող, որոնց «Ինտերը» դիտարկում է Լաուտարո Մարտինեսին փոխարինելու համար

