Գերմանացի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը երկարաձգել է Մյունխենի «Բավարիայի» հետ գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում Նյուբելը վարձավճարով խաղում է գերմանական «Շտուտգարտում», որի հիմնական դարպասապահն է։ Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին անցկացրել է 29 հանդիպում, բաց թողել 34 գոլ ու 12 անգամ անառիկ պահել դարպասը։ Նա «Բավարիայի» ֆուտբոլիստ է 2020 թվականից։


