Գերմանիայի Բունդեսլիգայի 2-րդ տուրում գործող չեմպիոն «Բավարիան» կհյուրընկալի «Վոլֆսբուրգին»:
«Ալյանց Արենայում» թիմերը մրցելու են հետևյալ մեկնարկային կազմերով.
«Բավարիա». Մանուել Նոյեր, Դայո Ուպամեկանո, ԲենԺամեն Պավար, Ալֆոնսո Դևիս, Լուկա Էռնանդես, Ջոշուա Կիմիխ, Մարսել Զաբիտցեր, Սերժ Գնաբրի, Ջամալ Մուսիալա, Թոմաս Մյուլեր, Սադիո Մանե:
«Վոլֆսբուրգ». Կուն Կաստելս, Սեբաստիան Բորնո, Մակսանս Լակրուա, Միկի վան դե Վեն, Լուկաս Նմեչա, Բոտե Բակու, Մաքսիմիլիան Առնոլդ, Ժոզուա Գիլավոգի, Մատիաս Սվանբերգ, Օմար Մարմուշ, Պատրիկ Վիմմեր:
Հանդիպումը ցուցադրվելու է «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:30-ին:
Առաջին տուրում մյունխենյան գրանդը ջախջախել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» (6-1), Վոլֆսբուրգ քաղաքը ներկայացնող թիմը ոչ-ոքի է խաղացել Բրեմենի «Վերդերի» հետ (2-2):


