«Բավարիան» նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Գրասհոպերին»։
Մյունխենյան գրանդից գոլերը խփեցին 17-ամյա Լենարթ Կառլն ու 18-ամյա Ջոնա Կուսի-Ասարեն։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին` Գերմանիայի Սուպերգավաթը վիճարկելով երկրի գավաթակիր «Շտուտգարտի» հետ։ Հանդիպման մեկնարկը` ժամը 22:30-ին։
Ընկերական հանդիպում
«Գրասհոպեր» (Շվեյցարիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 1-2
Լորիս Ջանդոմենիկո, 51 - Լենարթ Կառլ, 20, Ջոնա Կուսի-Ասարե, 26


