Մյունխենի «Բավարիան» ընկերական խաղում 27-0 հաշվով հաղթել է «Ռոտախ-Էգերն» սիրողական թիմին:
Առաջին խաղակեսում Գերմանիայի չեմպիոնը խփել է 18 գոլ, իսկ երկրորդում՝ 9: Հնգական անգամ աչքի են ընկել գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը և ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը, իսկ գերմանացի վինգեր Սերժ Գնաբրին գրանցել է հեթ-տրիկ:
Մեկական անգամ աչքի են ընկել կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը, ավստրիացի կիսապաշտպան Կոնրադ Լայմերը, մարոկկացի պաշտպան Նուսաիր Մազրաուին, ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոն, գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն, սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, ֆրանսիացի կիսապաշտպան Քինգսլի Կոմանը, պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն և հոլանդացի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ից օգոստոսի 3-ը «Բավարիան» հավաք կանցկացնի Ասիայում: Գերմանացիները Տոկիոյում կմրցեն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» (հուլիսի 26) և ճապոնական «Կավասակի Ֆրոնտալի» (հուլիսի 29) հետ, իսկ Սինգապուրում ուժերը կչափեն անգլիական «Լիվերպուլի» դեմ (օգոստոսի 2):


