Մյունխենի «Բավարիան» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանում:
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը երրորդ տուրում ընդունեց «Համբուրգին» և հաղթեց 5-0 հաշվով: Դուբլ գրանցեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:
Գործող չեմպիոնը 9 միավորով առաջին տեղում է, «Համբուրգը»` 1 միավորով 17-րդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, երրորդ տուր
«Բավարիա» - «Համբուրգ»` 5-0
Սերժ Գնաբրի, 3, Ալեքսանդր Պավլովիչ, 9, Հարի Քեյն, 26 (11մ), 62, Լուիս Դիաս, 29
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


