Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում ընդունեց «Ֆրայբուրգին» և հաղթեց 6-2 հաշվով:
17-րդ րոպեի դրությամբ Գերմանիայի չեմպիոնը պարտվում էր 0-2 հաշվով, սակայն հետագայում 6 գոլ խփեց և կամային հաղթանակ տարավ: Մայքլ Օլիսեն գրանցեց դուբլ և գոլային փոխանցումների հեթ-տրիկ:
Դորտմունդի «Բորուսիան» էլ տանը 3-3 հաշիվը գրանցեց «Շտուտգարտի» դեմ խաղում:
«Բավարիան» 31 միավորով առաջին տեղում է, «Բորուսիան» ու «Շտուտգարտը» 22-ական միավորով «Լայպցիգի» հետ բաժանում են 3-5-րդ տեղերը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 11-րդ տուր
«Բավարիա» - «Ֆրայբուրգ»` 6-2
Լենար Կառլ, 22, Մայքլ Օլիսե, 45+2, 84, Դայո Ուպամեկանո, 55, Հարի Քեյն, 60, Նիկոլաս Ջեքսոն, 78 - Յուիտո Սուզուկի, 12, Յոհան Մանզամբի, 17
«Բորուսիա Դորտմունդ» - «Շտուտգարտ»` 3-3
Էմրե Ջան, 34 (11մ), Մաքսիմիլիան Բայեր, 41, Կարիմ Ադեյեմի, 89 - Դենիզ Ունդավ, 47, 71, 90+1
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


