Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 1-3 հաշվով պարտվեց «Մայնցին»:
Հյուրերից գոլով աչքի ընկավ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, իսկ «Մայնցի» գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Լյուդովիկ Աժորկը, լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Լեոնարդո Բարեյրոն և իսպանացի պաշտպան Արոն Կարիկոլը:
«Բավարիան» 59 միավորով առաջին տեղում է և երկու միավոր է գերազանցում մեկ խաղ պակաս անցկացրած Դորտմունդի «Բորուսիային»: «Մայնցը» 45 միավորով 6-րդն է:
Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Մայնց» - «Բավարիա»՝ 3-1 (տեսանյութ)
Լյուդովիկ Աժորկ, 65 Լեոնարդո Բարեյրո, 73, Արոն Կարիկոլ, 79 - Սադիո Մանե, 29