Logo

«Բավարիան» ավելացված ժամանակում 2 գոլ խփեց և հաղթեց

20:35 / 29.11.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 12-րդ տուրում ընդունեց «Զանկտ Պաուլիին» և հաղթեց 3-1 հաշվով:

Մինչև երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երրորդ րոպեն հաշիվը 1-1 էր, սակայն նախ` Լուիս Դիասն առաջ մղեց գործող չեմպիոնին, իսկ 3 րոպե անց՝ Նիկոլաս Ջեքսոնը դրեց հանդիպման վերջակետը:

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 34 միավորով առաջատարն է, «Զանկտ Պաուլին»` 7 միավորով 17-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 12-րդ տուր

«Բավարիա» - «Զանկտ Պաուլի»` 3-1

Ռաֆայել Գերեյրու, 44, Լուիս Դիաս, 90+3, Նիկոլաս Ջեքսոն, 90+6 - Անդրեաս Ունտոնջի, 6

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ