Մյունխենի «Բավարիան» ընկերական խաղում չի կարողացել հաղթել Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Դյուրենին»։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
Գերմանական գրանդից 69-րդ րոպեին աչքի է ընկել Ավստրալիան ներկայացնող 18-ամյա հարձակվող Նեստոր Իրանկունդան։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 3-ին և Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում մրցելու է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ։
Ընկերական հանդիպում
«Դյուրեն» - «Բավարիա»` 1-1
Ռաֆայել Գարսիա, 40 - Նեստոր Իրանկունդա, 69


