Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրում հյուրընկալվեց Բեռլինի «Ունիոնին» և 1-1 հաշիվը գրանցեց:
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից գոլ խփեց գերմանացի վինգեր Լերոյ Սանեն:
«Բավարիան» 62 միավորով մնում է առաջատարը, 9 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Ունիոնը» 27 միավորով 13-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 26-րդ տուր
«Ունիոն Բեռլին» - «Բավարիա»` 1-1 (տեսանյութ)
Բենեդիկտ Հոլերբաշ, 83 - Լերոյ Սանե, 75


