Logo

«Բավարիան» ամենաշատ եկամուտն ունի ՉԼ այս մրցաշրջանում

21:28 / 14.03.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 106 միլիոն եվրո, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Եկամուտի առումով երկրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ն է՝ 104,4 միլիոն եվրոյով, երրորդը Միլանի «Ինտերն» է` 103,1 միլիոն եվրո։

ՉԼ այս մրցաշրջանում մինչև այժմ ամենաշատ եկամուտ գրանցած ակումբները.

  • «Բավարիա» - 106 միլիոն եվրո
  • ՊՍԺ - 104,4 միլիոն եվրո
  • «Ինտեր» - 103,1 միլիոն եվրո
  • «Բորուսիա Դորտմունդ» - 102,2 միլիոն եվրո
  • «Արսենալ» - 102 միլիոն եվրո
  • «Բարսելոնա» - 101 միլիոն եվրո
  • «Ռեալ Մադրիդ» - 101 միլիոն եվրո

Վերոնշյալ բոլոր ակումբները պայքարը շարունակում են քառորդ եզրափակիչում: Ակումբային գլխավոր եվրագավաթի ընդհանուր մրցանակային ֆոնդը 2,47 միլիարդ եվրո է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ