Logo

«Բավարիան» Դևիսի վնասվածքի համար ՖԻՖԱ-ից փոխհատուցում կստանա

20:00 / 28.03.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսի վնասվածքի համար ՖԻՖԱ-ից փոխհատուցում կստանա, հաղորդում է Goal-ը:

Գերմանական գրանդի պաշտպանը Կանադայի հավաքականի կազմում ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել ԱՄՆ-ի ազգային թիմի դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում:

ՖԻՖԱ-ն կարող է վճարել առավելագույնը 7,5 միլիոն եվրո փոխհատուցում: Փոխհատուցման չափը կախված է ֆուտբոլիստի աշխատավարձից և խաղադաշտից դուրս գտնվելու ժամկետից:

Դևիսն արդեն վիրահատության է ենթարկվել և խաղադաշտ կվերադառնա հաջորդ մրցաշրջանում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ