Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հենակետային կիսապաշտպան Լեոն Գորեցկային թույլ է տվել բանակցել այլ ակումբների հետ:
Ինսայդեր Ֆիլիպ Կեսլերի տեղեկություններով, ակումբում գերմանացուն աջակցում էր նախկին մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը, սակայն նրա հեռանալուց հետո Գորեցկայի դիրքներն ամուր չեն: Նա վատ հարաբերություններ ունի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ:
28-ամյա ֆուտոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը գերմանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Լեոն Գորեցկան Գերմանիայի 33-ակի չեմպիոնի գույները պաշտպանում է 2018 թվականից և անցկացրած 179 խաղում խփել է 31 գոլ, կատարել 33 գոլային փոխանցում:


