Logo

«Բավարիան» հաղթեց և վերադարձավ երկրորդ տեղ

21:59 / 12.05.2024Ֆուտբոլ
null

Գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական մարզադաշտում 2-0 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»։

Մյունխենյան ակումբը շատ արագ հանեց հաղթողի վերաբերյալ հարցերը. 4-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ 19-ամյա խորվաթ կիսապաշտպան Լովրո Զվոնարեկը, իսկ 9 րոպե անց` գերմանացի Լեոն Գորեցկան։

«Բավարիան» վաստակեց 72 միավոր, շրջանցեց «Շտուտգարտին» և վերադարձավ երկրորդ տեղ։ «Վոլֆսբուրգը» 37 միավորով 12-րդն է։

Բունդեսլիգա, 33-րդ տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»` 2-0

Լովրո Զվոնարեկ, 4, Լեոն Գորեցկա, 13

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ