Logo

«Բավարիան» հաղթեց գոլառատ խաղում ու դարձավ առաջատար (տեսանյութ)

22:28 / 05.02.2023Վիդեո
Բավարիա-Վոլֆսբուրգ

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի առաջնությունում ընդհատեց 3 ոչ-ոքիների շարքը։ Բունդեսլիգայի 19-րդ տուրում գործող չեմպիոնը 4-2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ:

Մյունխենյան ակումբի կազմում դուբլ ձևակերպեց ֆրանսիացի վինգեր Կինգսլի Կոմանը, մեկական գոլ խփեցին Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլերը, որը «Բավարիայի» կազմում անցկացրած խաղերի թվով հավասարվեց լեգենդար Գերդ Մյուլերին, և Ջամալ Մուսիալան: Տանտերերից աչքի ընկան լեհ կիսապաշտպան Յակուբ Կամինսկին ու շվեդ կիսապաշտպան Մատիաս Սվանբերգը:

Հյուրերը խաղն ավարտեցին 10 ֆուտբոլիստով. 54-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն ստացավ ու խաղադաշտից հեռացվեց գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը:

Այս հաղթանակից հետո «Բավարիան» 40 միավորով դարձավ առաջատար և երկրորդ տեղում գտնվող Բեռլինի «Ունիոնին» գերազանցում է 1 միավորով: «Վոլֆսբուրգը» 29 միավորով 7-րդն է:

Հիշեցնենք, որ Կատարում կայացած ԱԱ-2022-ով պայմանավորված ակումբայից դադարից հետո «Բավարիան» Բունդեսլիգայում անցկացրել էր 3 խաղ ու գրանցել 3 ոչ-ոքի։

 Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 2-4

Յակուբ Կամինսկի, 44, Մատիաս Սվանբերգ, 81 - Կինգսլի Կոման, 9, 14, Թոմաս Մյուլեր, 19, Ջամալ Մուսիալա, 74

Հեռացում՝ Ջոշուա Կիմիխ, 54 («Բավարիա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ