Logo

«Բավարիան» հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային», «Լայպցիգը» 6 գոլ խփեց

19:36 / 25.10.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանում 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ:

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 8-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Գոլ խփեցին թիմի ավագ Յոզուա Կիմիխը, պաշտպան Ռաֆայել Գերեյրուն և գերմանացի 17-ամյա կիսապաշտպան Լենարտ Կառլը:

«Բորուսիան» 19-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել Յենս Կաստրոպը: Տանտերերի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը:

«Լայպցիգն» էլ հյուրընկալվելիս 6-0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»:

Գործող չեմպիոն «Բավարիան» 24 միավորով առաջին տեղում է, «Լայպցիգը»` 19 միավորով երկրորդը, «Աուգսբուրգը»` 7 միավորով 15-րդը, «Բորուսիան» էլ 3 միավորով վերջին` 18-րդ տեղում է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 8-րդ տուր

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բավարիա»` 0-3

Յոզուա Կիմիխ, 64, Ռաֆայել Գերեյրու, 69, Լենարտ Կառլ, 80

Հեռացում` Յենս Կաստրոպ, 19 («Բորուսիա Մյոնխենգլադբախ»)

Չիրացված 11-մետրանոց` Կևին Շտյոգեր, 75 («Բորուսիա Մյոնխենգլադբախ»)

«Աուգսբուրգ» - «Լայպցիգ»` 0-6

Յան Դիոմանդե, 10, Ռոմուլո, 18, Անտոնիո Նուսա, 22, Քրիստոֆ Բաումգարտներ, 38, Ասան Ուեդրաոջո, 56, Կաստելո Լուկեբա, 65

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ