- Գերմանիայի Բունդեսլիգա, 18-րդ տուր
- «Բայեր» 1-3 «Բավարիա»
- Գոլերը՝ 0-1՝ Մարտինես 32՛, 0-2՝ Ռիբերի 59՛, 1-2՝ Վոլանդ 70՛, 1-3` Խամես 90+1՛
- Հունվարի 12, 23:30
- «Բայ-Արենա» մարզադաշտ, Լևերկուզեն
«Բավարիան» այս հաղթանակից հետո 44 միավորով առաջնության առաջատարն է և 2-րդ տեղում ընթացող «Շալկե-04»-ին այս պահին գերազանցում է 14 միավորով, թեև վերջինս տուրի իր խաղը դեռ չի անցկացրել:
«Բայերը» 28 միավորով 3-6-րդ տեղերն է կիսում նույնքան միավոր ունեցող Դորտմունդի և Մյոնխենգլադբախի «Բորուսիաների» ու «Լայպցիգի» հետ:

