«Բավարիան» կարևոր քայլ է կատարել «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
Մյունխենյան ակումբը ֆրանսիացու հետ համաձայնեցրել է պայմանագրի կետերը:
Այժմ «Բավարիային» մնում է պայմանավորվածության հասնել «Չելսիի» հետ:
Նկունկուն 2023 թվականին 60 միլիոն եվրոյով «Լայպցիգից» էր տեղափոխվել Անգլիա: «Կապույտների» կազմում 62 խաղում նա խփել է 18 գոլ և կատարել 5 ասիստ: Ֆրանսիացին միջինում ստացել է 46 րոպե խաղաժամանակ:


