Logo

«Բավարիան» հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակ է գտել

17:38 / 17.06.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» լրջորեն հետաքրքրված է Ֆրանսիայի ազգային հավաքականի և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի ծառայություններով:

The Athletic-ի տեղեկություններով, մյունենյան գրանդի մարզչական շտաբին դուր է գալիս, որ 24-ամյա ֆուտբոլիստը կարողանում է խաղալ հարձակման գծի բոլոր դիրքերում: Նա վստահորեն եզրափակում է գրոհներն ու մեծ պատրաստակամությամբ գոլային փոխանցումներ կատարում խաղընկերներին:

Կոլո-Մուանիին հետևում են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալը», անգլիական «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: 

Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը Ֆրանկֆուրտը ներկայացնող թիմի կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 23 գոլի և 17 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա