Մյունխենի «Բավարիան» Լոնդոնի «Չելսիից» վարձավճարով ձեռք է բերել սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գերմանիայի չեմպիոնը մեկ մրցաշրջանով Ջեքսոնին ձեռք բերելու համար անգլիական ակումբին վճարել է 16,5 միլիոն եվրո: «Բավարիան» մրցաշրջանի ավարտից հետո կունենա 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն:
FC Bayern sign Nicolas Jackson on loan from Chelsea ✍️
— FC Bayern (@FCBayernEN) September 1, 2025
🔗 https://t.co/iSjvJ7gixz#ServusNico pic.twitter.com/UCg8O7Yn7S
Սենեգալցին «Բավարիայում» կխաղա «11» համարով:
Our new number 1️⃣1️⃣ 🇸🇳 pic.twitter.com/hCRaVbZkdB
— FC Bayern (@FCBayernEN) September 1, 2025


