Մյունխենի «Բավարիան» կվարձակալի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին, եթե չկարողանա գնել Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Sky Sports-ը:
Գերմանական ակումբի և «Տոտենհեմի» վերջին բանակցություններն անցել են դրական մթնոլորտում, սակայն կա հավանականություն, որ լոնդոնցիները բաց չեն թողնի 29-ամյա հարձակվողին այս ամռանը:
Այդ դեպքում «Բավարիան» կփորձի Քեյնի տեղափոխությունն իրականացնել հաջորդ տարի, երբ լրանա անգլիացու պայմանագրի ժամկետը «Տոտենհեմի» հետ, իսկ մինչև այդ կվարձակալի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսին:
2022/23 մրցաշրջանում Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 49 հանդիպման, դարձել 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


