Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» կերկարաձգի հովանավորչական պայմանագիրն Allianz ապահովագրական ընկերության հետ, որի պատվին անվանակոչվել է ակումբի տնային ստադիոնը, հայտնում է Bild-ը:
Նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի 10 տարի: Գերմանական ակումբի տարեկան եկամուտը կաճի 8-13 միլիոն եվրոյով և 10 տարում կկազմի մոտավորապես 130 միլիոն եվրո:
Գերմանիայի ընթացիկ առաջնության 20 տուրերից հետո «Բավարիան» 43 միավորով առաջատարն է: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում մյունխենյան ակումբը 1-0 հաշվով հաղթել է ֆրանսիական ՊՍԺ-ին:


