Logo

«Բավարիան» կհամագործակցի ամերիկյան ակումբի հետ

21:57 / 13.03.2023ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիան» գործակցության համաձայնագիր է կնքել ամերիկյան «Լոս Անջելես» ակումբի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբները համատեղ շտաբ-բնակարան կունենան Մյունխենում: Համագործակցության նպատակը երիտասարդ ֆուտբոլային տաղանդների հայտրաբերելն ու նրանց պրոֆեսիոնալ որակների զարգացումն է: 

Գերմանական գրանդի սպորտային տնօրեն, լեգենդար Օլիվեր Կանը նշել է, որ այս գործարքը երկու թիմերին էլ օգուտ կբերի: 

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 24 տուրից հետո «Բավարիան» 52 միավորով առաջատարն է և 2 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային»: Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ երկխաղյա դիմակայությունում հաղթահարելով Փարիզի ՊՍԺ-ի արգելքը (1-0, 2-0):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ