Logo

«Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց, «Բայերը» պարտվեց

20:29 / 06.12.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրում հյուրընկալվեց «Շտուտգարտին» և հաղթեց 5-0 հաշվով:

Հեթ-տրիկ գրանցեց Հարի Քեյնը, մեկական գոլ էլ խփեցին Կոնրադ Լայմերն ու Յոսիպ Ստանիշիչը:

Զուգահեռ ընթացած խաղում «Բայերը» հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց «Աուգսբուրգին»:

Գործող չեմպիոնը 37 միավորով առաջատարն է, «Բայերը»` 23 միավորով 4-րդը, «Շտուտգարտը»` 22 միավորով 6-րդը, «Աուգսբուրգը»` 13 միավորով 13-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 13-րդ տուր

«Շտուտգարտ» - «Բավարիա»` 0-5

Կոնրադ Լայմեր, 11, Հարի Քեյն, 66, 82 (11մ), 88, Յոսիպ Ստանիշիչ, 78

Հեռացում` Լորենց Ասիգնոն, 81 («Շտուտգարտ»)

«Աուգսբուրգ» - «Բայեր Լևերկուզեն»` 2-0

Դիմիտրիոս Ջիանուլիս, 66, Անտոն Կադե, 28

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ