Logo

«Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց Բեռլինի «Ունիոնին» (տեսանյութ)

22:23 / 26.02.2023Վիդեո
null

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում գործող չեմպիոն «Բավարիան» տանը 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բեռլինի «Ունիոնի» նկատմամբ:

Մյունխենյան ակումբը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում. 31-րդ րոպեին հաշիվը բացեց կամերունցի հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը, 40-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի վինգեր Կինգսլի Կոմանը, 5 րոպե անց հաշիվը խոշոր դարձրեց գերմանացի հարձակողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, որը փետրվարի 26-ին նշում է ծննդյան 20-րդ տարեդարձը:

22 խաղից հետո «Բավարիան» 46 միավորով առաջատարն է, Դորտմունդի «Բորուսիան» նույնպես 46 միավոր է վաստակել, բայց լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն է։ Մայրաքաղաքը ներկայացնող «Ունիոնը» 43 միավորով երրորդ տեղում է:

Գերմանիայի առաջնութուն, 22-րդ տուր

«Բավարիա» - «Ունիոն Բեռլին»՝ 3-0

Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, 31, Կինգսլի Կոման, 40, Ջամալ Մուսիալա, 45+1


«Ֆրայբուրգ» - «Բայեր»՝ 1-1 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ