Logo

«Բավարիան» «Մանչեսթեր Սիթիին» հայտնել է, որ չի երկարաձգի պայմանագիրը Կանսելուի հետ

23:04 / 09.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն, որը վարձավճարով ելույթ է ունենում Մյունխենի «Բավարիայում», կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»:

Diario Sport-ի տեղեկություններով, Գերմանիայի չեմպիոնը մանչեսթերյան ակումբին հայտնել է, որ չի երկարաձգելու վարձակալության ժամկետը, ոչ էլ գնելու է 28-ամյա խաղացողի տրանսֆերային իրավունքը: 

Կանսելուն ստիպված կլինի վերադառնալ Անգլիա, իսկ «Մանչեսթեր Սիթին» կփորձի վաճառել նրա տրանսֆերային իրավունքը, սակայն կդիտարկի նաև վարձավճարով այլ թիմ ուղարկելու տարբերակը:  

Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան», որը ցանկանում է ամրապնդել պաշտպանության աջ եզրն ու լավ հարաբերություններ ունի Կանսելուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Կանսելուն չորս խաղ անցկացրել է Բունդեսլիգայում, 17 հանդիպում` ԱՊԼ-ում և դարձել երկու գոլի ու նույնքան ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ