Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» մտադիր է հրաժեշտ տալ մի շարք ֆուտբոլիստների:
Bild-ի տեղեկություններով, Մյունխենից կարող են հեռանալ վինգերներ, սենեգալցի Սադիո Մանեն, Սերժ Գնաբրին, կիսապաշտպաններ, գերմանացի Լեոն Գորեցկան, ավստրիացի Մարսել Զաբիտցերը, հոլանդացի Ռայան Գրավենբերխը, պաշտպաններ, ֆրանսիացի Բենժամեն Պավարը, մարոկկացի Նուսաիր Մազրաուին ու սենեգալցի Բունա Սարը: Ակումբի ղեկավարությունը դիտարկում է վարձակալության ու տրանսֆերային իրավունքի վաճառքի տարբերակները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի 33-ակի չեմպիոնը բանակցություններ է վարում Լոնդոնի «Տոտենհեմի» ավագ Հարի Քեյնի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Բավարիան» 11-րդ տարին անընդմեջ հռչակվել էր Գերմանիայի չեմպիոն:


