Մյունխենի «Բավարիան» հայտարարել է Ճապոնիայի հավաքականի պաշտպան Հիրոկի Իտոյի տրանսֆերի մասին:
25-ամյա ֆուտբոլիստը գերմանական «Շտուտգարտից» է տեղափոխվել «Բավարիա», մյունխենյան ակումբը տրանսֆերի համար վճարել է 30 միլիոն եվրո: Իտոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:
Ճապոնացին 2022 թվականի հուլիսից էր հանդես գալիս «Շտուտգարտում», ավարտված մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ: