«Բավարիան» Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Քյոլնին» հաղթելուց հետո պատմական ռեկորդ է գրանցել, հաղորդում է Opta-ն:
Մյունխենյան գրանդը մրցաշրջանի մեկնարկային 14 խաղերում նույնքան հաղթանակ է տարել: Սա առաջին դեպքն է պատմության մեջ, որ եվրոպական թոփ-5 լիգաների ներկայացուցիչ ակումբը մրցաշրջանի մեկնարկում անընդմեջ հաղթանակների քանակով նման ցուցանիշ է գրանցում:
«Բավարիան» առաջատար է Բունդեսլիգայում, Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում, նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթն ու հաղթահարել է երկու փուլ Գերմանիայի գավաթի խաղարկությունում:


