Logo

«Բավարիան» պայմանագիր է համաձայնեցրել «Նապոլիի» ֆուտբոլիստի հետ

11:04 / 29.06.2023• Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» պայմանագիր է համաձայնեցրել Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլիի» հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջաեի հետ: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Գերմանիայի չեմպիոնն ու 26-ամյա ֆուտբոլիստը կստորագրեն 5 տարվա պայմանագիր: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» տրանսֆերի համար կվճարի 45 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստը նախորդ տարվա հուլիսին էր տեղափոխվել «Նապոլի», որի կազմում նորամուտի մրցաշրջանում մասնակցել էր 45 հանդիպման, խփել երկու գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ