Մյունխենի «Բավարիան» փոխարինող է գտել թիմի հիմնական դարպասապահ, գերմանացի Մանուել Նոյերին, որը ստացել է ոտքի կոտրվածք:
Գերմանիայի չեմպիոնը մոտ է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելուն։
Sky Germany-ն հաղորդում է, որ 34-ամյա շվեյցարացին և «Բավարիան» կստորագրեն 2,5 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Զոմերը 2014 թվականի հուլիսից է պաշտպանում «Բորուսիայի» մարզական պատիվը: Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում գերմանական ակումբի դարպասը պաշտպանել է 11 խաղում, բաց թողել 14 գոլ:


