Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոստովանել է, որ Գերմանիայի չեմպիոնը փորձել է ձեռք բերել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին, որը հուլիսին Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»:
«Իհարկե, մենք բանակցել ենք, դա գաղտնիք չէ։ Արդյունքում տրանսֆերը տարբեր պատճառներով չկայացավ։
Ես չեմ մեղադրում ֆուտբոլիստին. նա ընտրեց այն ակումբը, որն իր համար լավագույնն էր»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ 22-ամյա ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:


