Մյունխենի «Բավարիան» տարվա վերջին խաղում ընդունեց «Լայպցիգին» և հաղթեց 5-1 հաշվով:
Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի մեկնարկային խաղում հաշիվը բացվեց առաջին րոպեին, գոլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան: Երկրորդ րոպեին «Լայպցիգից» պատասխանեց սլովենացի հարձակվող Բենյամին Շեշկոն:
25-րդ րոպեին «Բավարիային» երկրորդ անգամ հաշվի մեջ առաջ մղեց «Լայպցիգի» նախկին ֆուտբոլիստ, ավստրիացի կիսապաշտպան Կոնրադ Լայմերը, որը բուռն կերպով տոնեց հաջողությունը: Ընդամենը 11 րոպե անց հեռահար տպավորիչ հարվածով «Լայպցիգի» դարպասը գրավեց գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը:
Խաաղի վերջնամասում էլ տանտերերից գոլ խփեցին նաև գերմաանացի վինգեր Լերոյ Սանեն և կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը:
Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 36 միավորով առաջատարն է, 7 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Լայպցիգը» 27 միավորով չորրորդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 15-րդ տուր
«Բավարիա» - «Լայպցիգ»` 5-1
Ջամալ Մուսիալա, 1, Կոնրադ Լայմեր, 25, Յոզուա Կիմիխ, 36, Լերոյ Սանե, 75, Ալֆոնսո Դևիս, 78 - Բենյամին Շեշկո, 2